Դավիթ Տոնոյանի կոշտ պատասխանը Ալիևին (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանի կոշտ պատասխանը Ալիևին (տեսանյութ)
703 2020/07/31

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա փոխհամագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին,  անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը: Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առչնությամբ ասել է, որ հայկական բանակը եւս սպասում է հրամանի:

Մեկնաբանություններ