«Դու հեռու մնա մեր ընտանիքներից, հեռու, մոտ մի արի». զոհված զինծառայողի հայրը՝ Նիկոլ Փաշինյանին

«Դու հեռու մնա մեր ընտանիքներից, հեռու, մոտ մի արի». զոհված զինծառայողի հայրը՝ Նիկոլ Փաշինյանին
197 2021/03/08

Հերոս Աբգար ՆԱզարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ակնածանքի խոսքե՞ր ես հղում հերոս տղերքի մայրերին, քույրերին, կանանց։ Լավ, իսկապե՞ս դու քո հոգին չարքին ես վաճառել։ Դու սպանեցիր նրանց որդիներին, եղբայրներին, ամուսիներին հիմա ասում ես ակնածանքի խոսքեր եմ հղում։ Մեկ ասում ես կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում։ Ծպտուն մի հանիր։ Երբեք մի հանիր։ Դու քո դիտավորյալ քայլերով, թե տգիտությամբ մեր տներ պատերազմ բերեցիր։

Դու սպանեցիր մեր որդիներին։ Դու հանձնեցիր Շուշին ու Հադրութը, Ավետարանոցն ու Քարվաճառը։ Դու հեռու մնա մեր ընտանիքներից։ Հեռու։ Մոտ մի արի։ Մեր մասին, մեր կանանց, մայրերի, դուստրերի անունը մի տուր։ Զոհված տղերքի ծնողները քեզնից մի ակնկալիք, ավելի ճիշը պահանջ ունեն՝ հրաժարական տուր ու լռիր։ Հավիտյան լռիր։ Ցինիզմը քեզ չի փրկի։

Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին»,-գրել է նա։

Մեկնաբանություններ