«Դրախտի դարպասը» ֆիլմի գերմանացի հերոսին ադրբեջանցիները նամակ էին գրել՝ «դա դժոխքի դարպասն է». ասեցին ու արեցին՝ Հունոտի կիրճը դժոխքի դարպասի էլ վերածեցին

«Դրախտի դարպասը» ֆիլմի գերմանացի հերոսին ադրբեջանցիները նամակ էին գրել՝ «դա դժոխքի դարպասն է». ասեցին ու արեցին՝ Հունոտի կիրճը դժոխքի դարպասի էլ վերածեցին
248 2021/03/30

Թե միջազգային ճանաչում ունեցող արտիստներից ովքե՞ր կներգրավվեն Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմում, այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ռեժիսորը չմանրամասնեց, փոխանցում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ նախկինում նման սխալ թույլ են տվել՝ հարվածի տակ դնելով թե՛ դերասաններին, թե՛ ֆիլմի ապագան, հիմա բացահայտումներ չեն անի:

«Մեր կոլեգան՝ Սաբինը, ով մեր համարտադրողի քասթինգը-տնօրենն է, ներկայումս բանակցում է երկու մեծանուն դերասանների հետ (Գերմանիա, Ֆրանսիա): Բայց այդ անունները ես հիմա չեմ հայտարարի: Ինչպես նախորդ փորձերն են ցույց տվել, ադրբեջանական կողմը գտնում է դերասաններին ու սկսում հալածել նրանց: Օրինակ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի դերակատար Ռիխարդ Զամելը ստացել էր բազմաթիվ նամակներ, որտեղ նրան գրում էին, թե սա «Դրախտի դարպասը» ֆիլմը չէ, սա դժոխք դարպաս է, դու պիտի մաս չկազմես: Ու երբ վերջերս Ռիխարդի հետ զրուցում էիք, նկատեցինք. Շուշիի Հունոտի կիրճը (Ջդրդուզ), որտեղ մենք եղանք, իրենք, փաստորեն, դժոխքի դարպասի էլ վերածեցին», - նկատեց Ջիվան Ավետիսյանը:

Ռեժիսորն ընդգծեց, որ հայ դերասաններ, բնականաբար, ևս ընդգրկված են.

«Հետաքրքիր բացահայտումներ ունենք նաև. արտերկրում ապրող հայ դերասաններ ունենք, ովքեր ճանաչված են իրենց մարզում, նահանգում, բայց հանրաճանաչ չեն, ու մենք համարձակվելու ենք իրենց վստահել գլավոր դերեր»:

Մեկնաբանություններ