Երբ ձայնդ բարձրացնում ես ծնողներիդ վրա, հիշիր, որ շատերն ամեն ինչ կտային կյանքում ծնողին գրկելու ու նրա ձայնը լսելու համար

Երբ ձայնդ բարձրացնում ես ծնողներիդ վրա, հիշիր, որ շատերն ամեն ինչ կտային կյանքում ծնողին գրկելու ու նրա ձայնը լսելու համար
602 2020/07/28

Դժգոհ և չբավարարված լինելը բնորոշ է մարդուն։ Երբ մենք ամեն օր օգտվում ենք առատ սեղաններից, բայց չենք գոհանում կամ հնարավորություն ունենք ջերմ խոսք ասել մտերիմներին, բայց չենք անում, մեր մտքով չի անցնում, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը երազում է մի կտոր հացի մասին, կամ երազում է գրկել սեփական երեխային կամ ծնողին ու համբուրել նրան։ Օրինակները շատ են։

Դու երբեմն թափում ես մթերքը առանց ափսոսալու, իսկ ոմանք մահանում են սովից:

Դու դժգոհում ես, երբ քեզ ուղարկում են քնելու, իսկ ոմանք նույնիսկ երազում են պատկել փափուկ անկողնում։

Դու չես ուզում սովորել, կարդալ, գրել, իսկ ոմանք երազում են սովորելու մասին:

Դու խուսափում ես օգտակար սնունդ օգտագործելուց, իսկ ոմանք հիվանդանում են վիտամինների պակասից:

Դու երբեմն ձայնդ բարձարցնում ես ծնողներիդ հետ խոսելիս, իսկ ոմանք զրկվել են ծնողներից և կյանքում շատ բան կտային նրանց գեթ մեկ անգամ տեսնելու և նրանց ձայնը լսելու համար։

Դու ցանկանում էիր Iphone, բայց քեզ համար գնել են Samsung, իսկ շատերը մտածում են ինչպես գոյատևել մինչև շաբաթվա վերջ:

Դու պլանավորում ես ինչպես անցկացնել ամառային արձակուրդները, իսկ ոմանք մտածում են գումար գտնել վիրահատության համար։

Դու առողջ ես, բայց ծուլանում ես ինչ-որ բան անել, իսկ ոմանք երազում են ձեռքեր կամ ոտքեր ունենալու մասին։

Դու ունես տեսողություն, բայց օրը քեզ մռայլ է թվում, մինչդեռ կույր մարդիկ նկարում են արևը՝ իմանալով, թե այն ինչպիսին է, բայց չեն տեսել արևի լույսը։

Դու խորը քնում ես տաքուկ անկողնում, իսկ զինվորները հարգելով քեզ իրենց կյանքը զոհում են քո և օտար մարդկանց փոխ

Մեկնաբանություններ