Երեւանում Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, վրաերթի ենթարկել հետիոտների, ապա բախվել ՃՈ Toyota-ին ու Opel-ի. կա 3 վիրավոր

Երեւանում Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, վրաերթի ենթարկել հետիոտների, ապա բախվել ՃՈ Toyota-ին ու Opel-ի. կա 3 վիրավոր
575 2021/06/01

Երեւանում, այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետեւ առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի եւ Opel մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթար-վրաերթի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել Opel-ի բեռնախցիկից, իսկ մեկին էլ՝ ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Բախման հետեւանքով էլ Opel-ն առաջ է ընթացել եւ բախվել կայանված մեկ այլ՝ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի։

Մեկնաբանություններ