Երեւանը եւ Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից. Մեդվեդեւ

Երեւանը եւ Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից. Մեդվեդեւ
512 2020/07/24

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ այսօր կայացել է Ազգային անվտանգության նիստ: Այս մասին տեղեկացրել է Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում:

Մեդվեդեւը հայտնել է, որ նիստում քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրումները՝ նշելով, որ Երեւանը եւ Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից.

«Դիտարկեցինք մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունների վերսկսման հարցը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված խնդիրները, քննարկեցինք Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ հաշվի առնելով այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրումը: Երեւանը եւ Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- գրառել է Վլադիմիր Մեդվեդեւը:

Նյութի աղբյուր՝ https://armtimes.com/hy/article/193480?fbclid=IwAR16trswxSuzmp3N_ddzJH5PHc_6WgfV4AgPraJZmCshLVwIioadUqTT4tg

Մեկնաբանություններ