Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը

Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը
266 2021/06/11

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ https://www.railway.am/:

Կայքում նաև կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին և կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին:

Մեկնաբանություններ