Երևանի ավագանու նիստում կեղծ տեղեկատվությո՞ւն է ներկայացվել, թե՞ քաղաքական պատվեր է

Երևանի ավագանու նիստում կեղծ տեղեկատվությո՞ւն է ներկայացվել, թե՞ քաղաքական պատվեր է
185 2021/04/27

Միքայել Սահակյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Երևանի ավագանուն իմ հաստիքի կրճատման հետ կապված Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ներկայացվել էր, որ ես համարյա ծանրաբեռնվածություն չունեմ, զբաղվում եմ միայն վարչության բյուջեի, զարգացման ծրագրերի, գնումների եւ հաշվետվությունների հարցերով, որոնք, ի դեպ, հիմնականում էլեկտրոնային տարբերակով չեն մակագրվում որպես գրություն և չեն ֆիքսվում ԷլՓաս համակարգում որպես հանձնարարական եւ, բնականաբար, չեն էլ հաշվարկվում որպես ծանրաբեռնվածություն։ Նշվել էր, որ իբր ամսական մի քանի ժամ եմ գործ անում, ուստի առաջարկվել էր լուծարել այդ հաստիքը:

Այսօր ես ծանոթացա մի պաշտոնական գրության հետ, որտեղ սևը սպիտակի վրա Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի կողմից գրված էր, որ վերջին 2 տարիների ընթացքում ինձ մակագրվել է վարչության պետի կողմից վարչություն եկած գրությունների շուրջ 27%-ը, բաժնի 2 պետերին՝ 30-40-ական %: Այսինքն, իմ եւ վարչության 2 բաժնի պետերի միջեւ աշխատանքը համարյա հավասար է բաշխված եղել։ Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Երևանի ավագանուն Երևանի աշխատակազմը մոլորեցրել է՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող՝ «օբեկտիվ վերլուծված» տեղեկատվություն, էլ չասեմ, որ 2019 թվականին վարչության բաժիններից մեկի պետի պաշտոնակատարը, որը նոր էր ընդունվել աշխատանքի, առնվազն մեծ աջակցություն էր ստացել իմ և մյուս բաժնի պետի կողմից աշխատանքին ադապտացվելու համար և շատ գործեր արվում էին համատեղ, բացի դա 2019թ. քանիցս թե’ վարչության պետի, թե’ բաժնի պետի պաշոնակատար եմ եղել՝ նրանց ծանրաբեռնվածություններով, որոնք գումարվել են իմին։ Չեմ էլ ուզում դիտարկել լոքդաունի ժամանակ ամենօրյա աշխատանքային գրաֆիկս վարչության այլ աշխատակիցների փոխարեն։

Հիմա ուզում եմ հասկանալ, եթե կեղծ տեղեկատվությամբ է հիմնավորվում այս կամ այն հարցն ու ներկայացվում ավագանու հաստատմանը, ապա ո՞վ է ավելի մեղավոր՝ ներկայացնողը, թե՞ հարցի համար քվեարկողը, գուցե երկու՞սն էլ, գուցե, այնուամենայնիվ կա՞ քաղաքական պատվեր. վստահ եմ՝ քաղաքական պատվեր էր ու ավագանու նիստին փնթի ներկայացված բեմականացում, եթե այդպես չէ, ապա ինչու՞ հիմնավորումներին ուշադրություն չի դարձրվել, եթե իմ ծանրաբեռնվածությունը շուրջ 30%-ով ամսական մի քանի ժամ է կազմում, ապա այդ տրամաբանության մեջ վարչությանն էլ կկազմի՝ ամսական մի քանի ժամ ավել, գուցե պետք է փակե՞լ այդ Չծանրաբեռնված վարչությունը, թե՞ ամեն դեպքում կեղծ տեղեկատվություն է ներկայացվել Երեւանի ավագանու նիստին համապատասխան օրակարգային հարցի շրջանակներում։

Արտաքին կապերի վարչությունում ծանր վիճակ է.... ցավոք։

Պայքարս արդարության ու դիմակների պատռման համար է, թե չէ քաղաքականությամբ չենք զբաղվում ասելով քաղաքական պատվերներ են դակվում»«

Մեկնաբանություններ