Ես չգիտեմ երեխաս ուր է և ինչ վիճակում․DJ Վակցինան խնդրում է օգնել

Ես չգիտեմ երեխաս ուր է և ինչ վիճակում․DJ Վակցինան խնդրում է օգնել
288 2020/09/07

Արուսիկ Մկրտչյանը, որն առավել հայտնի է DJ Վակցինա անունով, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ չգիտի, թե որտեղ է իր երեխան և ինչ վիճակում է։ Նա խնդրել է անդրադառնալ խնդրին, որպեսզի կարողանա վերադարձնել երեխային ու կազմակերպել պաշտաճ խնամքը։

«Տարածելը խրախուսվում է։ Հարգելի լրագրողներ, դիմում եմ ձեր օգնությանը։ Խնդրում եմ անդրադարձեք այս խնդրին, որ հնարավորինս շուտ կարողանամ երեխայիս վերադարձնեմ ու կարողանամ պատշաճ խնամք կազմակերպել։

Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանը, Արդեն 3 օր է՝ երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս եւ չի թողնում երեխայիս հետ կապ հաստատեմ։ Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին եւ փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է։

Ես չգիտեմ երեխան ուր է եւ ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը եւ այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը»,- գրել է նա։

Մեկնաբանություններ