Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր բանակը պիտի զինվեր ոչ թե ԱԹՍ-ներով, այլ՝ ՀՕՊ ժամանակակից միջոցներով

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր բանակը պիտի զինվեր ոչ թե ԱԹՍ-ներով, այլ՝ ՀՕՊ ժամանակակից միջոցներով
348 2021/01/13

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան  Արսեն  Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 
 
 
«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր բանակը պիտի զինվեր ոչ թե ԱԹՍ-ներով, այլ՝ ՀՕՊ ժամանակակից միջոցներով: Այդ միջոցների մեջ են մտնում գլխավորապես ռադիոճնշման և ռադիոխոցման համակարգերը: Միայն այդ համակարգերի գոյության դեպքում հնարավոր կդառնար արդյունավետ կիրառել ԱԹՍ-ներ խոցող զինատեսակները, որոնք ունեցել ենք: Այդպիսով լիարժեք փակված կլիներ Արցախի օդը, ինչպես ասում էր իշխանությունը, որը, փաստորեն, ամբողջությամբ սուտ էր:
 
Այս ամենից հետո նոր կարելի կլիներ մտածել ԱԹՍ-ների ու կործանիչ ավիացիայի ձեռքբերման մասին: Մենք երբեք հարձակողական ռազմաքաղաքականություն չենք վարել, ուստի՝ առանց լիարժեք պաշտպանական համակարգեր ունենալու հարձակողական զինտեխնիկայի վրա հսկայական գումարներ ծախսելը հանցագործություն է»,-գրել  է Բաբայանը

Մեկնաբանություններ