Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու. Անդրանիկ Քոչարյան

Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու. Անդրանիկ Քոչարյան
595 2021/02/22

Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին՝ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր երկիրն այն վիճակում չի, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում և մոնոպոլ իրավունք ունի կրակելու», - ասել է նա։

Մեկնաբանություններ