ՖՈՏՈ. Աղջկա ստամոքսից 6 կիլոգրամանոց մազագունդ են հեռացրել

ՖՈՏՈ. Աղջկա ստամոքսից 6 կիլոգրամանոց մազագունդ են հեռացրել
966 2020/09/08

Հնդկաստանի Ջարկհանդ նահանգում 17-ամյա աղջկա ստամոքսից բժիշկները 6 կիլոգրամանոց մազագունդ են հեռացրել, հաղորդում է Sun-ը:

Սվիտի Կումարիին հիվանդանոց են տեղափոխել որովայնի ցավերով: Պարզվել է, որ պատճառը մեծ մազագունդն է եղել, որը աղջիկը կերել է երկար տարիներ շարունակ:

6 ժամ է պահանջվել այն հեռացնելու համար:

Բժիշկներն իրենց պրակտիկայում երբէեւ նման բան չէին տեսել:

Աղջկա մոտ տրիխոֆագիա է ախտորոշվել՝ հայտնի որպես Ռապունցելի համախտանիշ, հիվանդություն, որը մարդուն ստիպում է մազ ուտել, որը չի մարսվում եւ հավաքվում է ստամոքսում:

Այժմ պացիենտը հիվանդանոցում է եւ վերականգնվում է:

Նա խոստացել է, որ այլեւս մազ չի ուտի:

Զգուշացում՝ ստորեւ ներկայացված լուսանկարները կարող են տհաճ թվալ  

 

Մեկնաբանություններ