Ֆուտբոլային ակումբի ինքնաթիռը կործանվել է․ բոլոր ֆուտբոլիստները մահացել են

Ֆուտբոլային ակումբի ինքնաթիռը կործանվել է․ բոլոր ֆուտբոլիստները մահացել են
5804 2021/01/25

Բրազիլական «Պալմաս» ֆուտբոլային ակումբի ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Globo-ն:

Նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել ու վթարի ենթարկվել Tocantins ավիացիոն ասոցիացիայի թռիչքուղու վրա:

Ինքնաթիռում եղել են չորս ֆուտբոլիստ՝ Լուկաս Պրաքսեդեշը, Գիլհերմե Նոեն, Ռանուլը և Մարկուս Մոլինարին, ակումբի նախագահ Լուկաս Մեյրան և օդաչու Վագները, նրանցից որևէ մեկը չի փրկվել:

Թիմի անդամները թռչել են Գոյանիայում գտնվող Վիլա-Նովա թիմի հետ հանդիպմանը:

Մեկնաբանություններ