Ֆրանսիայում մարդիկ փրկել են հրդեհվող բնակարանից ցած նետված երկու երեխաներին /տեսանյութ/

Ֆրանսիայում մարդիկ փրկել են հրդեհվող բնակարանից ցած նետված երկու երեխաներին /տեսանյութ/
292 2020/07/23

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանի պատուհանից ցած նետված 3-ամյա և 10-ամյա տղա երեխաներին: Այս մասին հայտնում է «The Guardian»-ը:

Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է 10-ամյա տղան ցած նետում կրտսեր եղբորը, այնուհետև ինքն է ցած նետվում:

Երեխաները չեն տուժել, փողոցում գտնվող մարդկանց հաջողվել է բռնել նրանց։ Տղաները տեղափոխվել են հիվանդանոց։

Մեկնաբանություններ