Համարում եմ, որ մենք պատերազմը հաղթել ենք. Գնել Սարգսյան

Համարում եմ, որ մենք պատերազմը հաղթել ենք. Գնել Սարգսյան
1198 2021/02/15

Ես կարծում եմ, որ այս 44-օրյա պատերազմը մենք՝ մեր ժողովուրդը, մեր զինվորը, մեր կամավորը, մեր հայ կինը՝ գիշեր-ցերեկ գուլպա գործելով, մեր հայ երեխան՝ ընկույզ վաճառելով, մեր սփյուռքը՝  տարբեր երկրներից աջակից լինելով իր եղբայրներին ու քույրերին, հաղթել են. ես համարում եմ, որ մենք այս պատերազմը հաղթել ենք: Այս մասին այսօր Գյումրիում հաջակցություն գործող իշխանության հավաքի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ, դերասան Գնել Սարգսյանը:

«Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթել ու մեր միասնականության շնորհիվ: Մեզ փորձում են հակառակը ապացուցել, հակառակը ցուցադրել, փորձում են պայքարել ժողովրդի դեմ: Իհարկե, չեն կարող, որովհետև մենք միասնական ենք»,- ասաց նա և ընդդիմադիրների այն կոչին, թե ժողովուրդը պետք է միասնական լինի, արձագանքեց. «Հարգելիներս, չգիտեմ, թե դուք որ ժողովրդի մասին եք խոսում, բայց մեր ժողովուրդը միասնական է»:

Սարգսյանը նշեց, որ մի փոքր հուսահատություն, ծանր տրամադրություններ կան, սակայն դա բնական է մի երկրի համար, որը գրեթե ոչնչից բանակ է ստեղծում: «Ու երկու տարի հետո իր վրա հարձակվեց թշնամին: 44 օր հերոսական պայքար մղեց այն դեպքում, երբ անգամ այդ ընթացքում էիք քանդում»:

Մեկնաբանություններ