Հարցում. Կողմ ե՞ք Արսեն Թորոսյանի հրաժարականին

Հարցում. Կողմ ե՞ք Արսեն Թորոսյանի հրաժարականին
700 2020/09/15

Ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին, Երևանում։ 2004 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ:

2006 թվականին ավարտել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը` սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009 թվականներին ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես բուժծառայության լեյտենանտ, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում։ Զինվորական ծառայությունը դադարեցրել է հիվանդության կապակցությամբ՝ ծառայելով տասը ամիս: Մասնակցել է Առողջապահության կառավարման Միջին Արևելքի ծրագրին (INSEAD, Աբու Դաբի, ԱՄԷ 2010, 1 շաբաթ), հանրային առողջապահության դասընթացի (Վիեննայի բժշկական համալսարան, Վիեննա, Ավստրիա 2008, 1 շաբաթ), Առողջապահության կառավարման եվրոպական ծրագրին (INSEAD, Ֆոնտենբլո, Ֆրանսիա 2007, 1 շաբաթ), Բանակցությունների վարման եւ կոնֆլիկտների հանգուցալուծման դասընթացին (Հարվարդի Համալսարանի Քենեդու անվան դպրոց, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ 2005-2006 թվականներ, 1 շաբաթ), 2004-2005 թվականներին ղեկավարել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար:

2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն` կենտրոնը կարճ ժամկետում դարձնելով տոմոգրաֆիայի ոլորտում առաջատար։ Քաղաքական գործունեություն Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակահատվածում ունեցել է ընդդիմադիր կեցվածք։ Հանդիսացել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։

2018 թվականի Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ մասնակցել է քաղաքացիական անհնազանդության պայքարին։ Արսեն Թորոսյանը 2018 թվականի օգոստոսից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ: Հասարակական իմիջ Արսեն Թորոսյանը հայտնի է բանավիճային ակումբներին ակտիվ մասնակցությամբ, զանգվածային կանխարգելիչ պատվաստման, հակածխախոտային պայքարի և պարտադիր ապահովագրության կողմնակից լինելով, կրոնական պատճառներով շաբաթվա օրերը ոչ աշխատանքային հայտարարելուն դեմ արտահայտվելով, ճանապարհային ոստիկանության աշխատանքի բարելավմանն ուղղված առաջարկներով։

Կրոնի հանդեպ վերաբերմունք Արսեն Թորոսյանը աթեիստ է։ Բազմիցս խոսել է եկեղեցու, պետության և կրթության տարանջատման կարևորության մասին, դեմ է արտահայտվել հանրակրթական հաստատություններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը: Ընտանիք Ամուսնացած է Հայկական Բժշկական Ասոցիացիայի նախկին ադմինիստրատիվ քարտուղար Վարդուհի Թևանյանի հետ, ունի երկու զավակ՝ դուստր և որդի։

Մեկնաբանություններ