Հավերժ «Հայ ասպետ» Գևորգը երազում էր գերդաստանը հավաքել… Հավաքեց… Եռաբլուրում… (VIDEO)

Հավերժ «Հայ ասպետ» Գևորգը երազում էր գերդաստանը հավաքել… Հավաքեց… Եռաբլուրում… (VIDEO)
470 2021/01/13

Արցախյան պատերազմում անմահացել է հավերժ «Հայ ասպետ» Գևորգ Արշակյանը, ով  իր ծննդյան թիվը համարում էր 1991-ը, իսկ օրը՝ սեպտեմբերի 21-ը: Գևորգն օգոստոսին էր զորացրվել բանակից, բայց պատրեզմի լուրն իմանալով՝ ջոկատ է հավաքել ու գնացել առաջնագիծ։ Գևորգը միաժшմանակ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է՝ Երևանի պետակшն համլսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, իրավաբանական ֆակուլտետը, Վազգեն Սարգսանի անվան ռազմական ինստիտուտը։

«Ինքը կյանքը չափից շատ էր սիրում, բայց և հայրենիքն ավելի էր սիրում։ Գևորգն ասում էր՝ տիեզերքից անդին «Մատաղիսի թագավորությունն է»»,- պատմում է Գևորգի հորաքույրը՝ Գայանե Արշակյանը։

Գևորգն ասել է. «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»։ Հայրը հիշել է, որ Գևորգն ամեն անգամ Եռաբլուրի կողքով անցնելիս՝ երանի է տվել այնտեղ հանգչողներին, քանի որ նրանք մեծ փառք ու պատիվ են ունեցել, այտեղ հանգչելու համար։

Մեկնաբանություններ