Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ մակարդակով չկազմակերպեց Ղարաբաղի պաշտպանությունը. Կոնստանտին Զատուլին

Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ մակարդակով չկազմակերպեց Ղարաբաղի պաշտպանությունը. Կոնստանտին Զատուլին
528 2020/12/02

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության և միգրացիայի հարցերով Պետդումայի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Նովոստի ՆԿ»-ին տված հարցազրույցում պատասխանելով Արցախում պատերազմի ավարտի մասին հարցին, ասել է.

«Կցանկանայի պաշտպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնած այս միտքը. «Հուսով եմ՝ հակամարտություն բառը կմնա անցյալում»:

Ցավոք, ելնելով բոլոր հանգամանքների ամբողջությունից, ես դրանում լիովին վստահ չեմ: Այսօրվա համաձայնագիրը պատերազմի արդյունք է, որը սկսվել է Ադրբեջանի կողմից, որը խախտեց հակամարտության գոտում 1994 թ. Հրադադարի համաձայնագիրը: Ադրբեջանի գործողությունները չեն դատապարտվել, նա չի պատժվել ստատուս քվոն խախտելու համար: Ընդհակառակը, ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը տոնում է հաղթանակը:

Թվում է, թե տոնելով հաղթանակը, Ադրբեջանի ղեկավարությունը թույլ է տալիս, թերևս, նույն սխալը, որը թույլ տվեց Հայաստանի ղեկավարությունը, երբ ապավինելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության գոտուն, հավատաց, որ ռազմական ճանապարհով հակամարտություն լուծելը դժվար թե հնարավոր լինի: Այսօր Հայաստանի կողմից խնդրի ռազմական լուծումը իրականությունից հեռու է այսպես ասած մինչև «չինական զատիկը», բայց, ինչպես հայտնի կինոնկարի հերոսներից մեկն է ասում՝ երբեք մի ասա երբեք»:

Հարց - Ռուսաստանը կարո՞ղ էր հենց սկզբից դադարեցնել պատերազմը:

Կ.Զատուլին- Ռուսաստանը դա փորձեց անել հակամարտության հենց սկզբից: Նա Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին պահանջում էր հրադադարի ռեժիմ և ռազմական գործողությունների դադարեցում: Դիվանագիտական մակարդակում կոնկրետ քայլեր է ձեռնարկել հրադադարի ռեժիմի հաստատման համար: Եվ արդեն ռազմական գործողությունների բռնկման առաջին շաբաթվա ընթացքում հայտարարվեց զինադադար, բայց այն չիրագործվեց, և ռազմական գործողությունները շարունակվեցին:

Ուզում եմ նշել, որ պատերազմը շարունակվեց Ադրբեջանի նախաձեռնությամբ, որը բանակցությունների ընթացքում խուսափում էր համաձայնեցնել հակամարտության գոտում դիտորդներ տեղակայելու հարցը: Եվ եթե դիտորդներ չկան, կարող եք խախտել զինադադարը և շարունակել փոխադարձ մեղադրանքների գիծը: Այդպես էլ եղավ և ռազմական գործողությունները շարունակվեցին: Այս սցենարը պատերազմի ընթացքում կրկնվեց մի քանի անգամ:

Ռուսաստանը գործադրել է ոչ միայն քաղաքական և դիվանագիտական ջանքեր: Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց ռազմատեխնիկական աջակցություն: Բայց չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ղարաբաղը «հաղորդակցվող անոթներ» են, Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ մակարդակով չկազմակերպեց Ղարաբաղի պաշտպանության ապահովման աշխատանքները: Ստացված ռազմատեխնիկական օգնությունը, հնարավոր է, նպաստեց Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, բայց դրա ազդեցությունը Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքի վրա անբավարար էր:

Մեկնաբանություններ