Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում դարձել է դոլարային միլիոնատեր

Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում դարձել է դոլարային միլիոնատեր
598 2021/06/11

Հայաստանի նոր միլիոնատերերը Պապիկյանը 3 տարում ասֆալտի վրա դարձել է դոլարային միլիոնատերԱյս մասին հաղորդում է «Yerevan Today»-ը:

 

«Այս իշխանությունըմինչ օրս էլ նախկին բոլոր պաշտոնյաներին մեղադրում է կոռուպցիաում թաթախված լինելու մեջչնայած նրանոր իրենք շատ ավելի լկտի կերպով են թե՛ թալանումթե՛ «փայեր» մտնումմեկ անձից գնումներ անումվստահ եմ՝ ատկատներ վերցնում։ Սակայնինչպես աշխատավարձերի բարձրացումըորը մի օրվա մեջ գաղտնիժողովրդից թաքուն եռապատկեցինպարգևավճարներ գրեցին իրենք իրենցիբր թե օրինական էբոլորին պարզ դարձավոր այս իշխանությունը շատ ավելի լկտի էբյուջեի փողը օրինական կերպով է թալանում՝ թքած ունենալովթե նախկինում ամեն ավել կոպեկի համար ինչպես էր քննադատում նախկին կառավարություններին։ Այսպեսհիմա կներկայացնեմ մի տարբերակթե ինչպես է կոնկրետ պաշտոնյաի հովանավորությամբկոնկրետ կոռուպցիոն գործարք կնքվումիսկ որ ամենից վատն է՝ դրանից առաջայնպիսի պայմաններ է ստեղծվումոր այդ գործարքից հնարավոր շատ գումար գոյանա։

Սկսենք։ Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար հիմք հանդիսացող նախահաշվային փաստաթղթերի հիման վրա «շինարարության որակի տեխնիկական հսկողության» գործընթացը 2019 թվականին փաստացի վերաձևակերպվել է որպես «ինժիներական հսկողություն և խորհրդատվության տրամադրում» ծառայությունների մատուցման գործընթացիՄիաժամանակփոփոխվել է 2008 թվականին ՀՀ Քաղաքաշինության նախարարի հրամանով տեխնիկական հսկողության համար սահմանված ծառայության արժեքըսահմանված օբյեկտի նախահաշվային արժեքի 1%-ի փոխարեն, 2019 թվականին դարձել է 5%, ընդ որում՝ եթե մինչև 2019 թվականը 1% ներառված էր նախահաշվային արժեքի մեջապա 2019 թվականին կատարված փոփոխությունից հետո այդ գումարը կազմեց 5% և ներառվեց պետական բյուջեում՝ որպես առանձին ծախսային հոդված՝ դուրս գալով նախահաշվային արժեքիցԱյսինքնստացվում էոր նախկին «թալանչիների» ժամանակպետական բյուջեիցասֆալտապատման աշխատանքները ստուգելու համարնախահաշիվների մեջ ներառված էր 1% հատկացումայս «ազնվագույնների» ժամանակ այդ տոկոսը փոփոխվել և դարձել է՝ 5%։ Իսկ ամենից հետոքրքիրն այն էոր ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի №1085-Ն որոշմամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարար Ս Պապիկյանի անմիջական լոբինգով հաստատվեց մեկ շատ կարևոր նոր հրամանՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին թույլատրեցին - «Կոքս քնսալթ» ընկերությունից մեկ անձից գնման ընթացակարգով ձեռքբերել տեխնիկական հսկողության ծառայություններըինչպես նաև սահմանվեցին այն ավտոմոբիլային ճանապարհների ցանկը որոնց նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողություն էր իրականացնելու ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս Պապիկյանի լոբինգով՝ նույն «Կոքս քնսալթ» ընկերությունըՇարունակենք։ Այնուհետհամաձայն ՀՀ կառավարության այդ որոշման հավելվածի կրկին նույն՝ «Կոքս քնսալթ» ընկերությունը 2020 թվականին իրականացնելու էր տեխնիկական հսկողություն 143.45 կմ երկարությամբ միջպետական նշանակությանհանրապետական նշանակության և մարզային նշանակության ավտոճանապարհների շինարարության որակի նկատմամբ:

Անցնենքթվերին։ 2020 թվականի պետական բյուջեի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծախսային հոդվածով սահմանված է 83.3 մլրդ ՀՀ դրամիսկ 2021 թվականի պետական բյուջեի նույն հոդվածով ավելի քան 66 մլրդ ՀՀ դրամՊատկերացնենք միայն դեռևս 2019 թվականին ՀՀ Տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարար ՍՊապիկյանի կողմից տեխնիկական հսկողության համար սահմանված 5%-ը և համադրենք 2020 թվականի- 83.3 մլրդ ՀՀ դրամի և 2021 թվականի 66 մլրդ ՀՀ դրամի հետԱյս ամենով չսահմանափակվելով 2021 թվականի ապրիլի 22-ինկապիտուլիացիայի ստորագրումից հետոներքաղաքական ճգնաժամիսոցիալ-տնտեսական ծայրահեղ խնդիրներիմեր ռազմագերիների չվերադարձնելու պայմաններումայս կառավարությունը չի զլացել նորից «Կոքս քնսալթ» ընկերության վերաբերյալ որոշում է կայացրել՝ արդեն ներգրավելով նույնիսկ Հյուսիս-Հարավ ծրագրի մեջ։

Այսինքն՝ միայն 2020-2021թթ ասֆալտապատման համար հատկացված 149,3 մլդ-ից 5%-ը կազմում է՝ 7,465 մլրդ ՀՀ դրամորը իր հերթին այսօրվա թանկ կուրսով կազմում է՝ ավելի քան 14 355 000 (14 միլիոնդոլար։ Ստացվում էոր այս իշխանությունըճանապարհներ է ասֆալտ արել ոչ թե նրա համարոր բնակչությունը լավ ճանապարհներով երթևեկիայլ որ Սուրեն Պապիկյանը և այլոք փող աշխատեն։

Փաստացի ստացվում էոր Պապիկյան Սուրենը արդեն 2020 թվականին դարձել է դոլարային միլիոնատեր:

Մեկնաբանություններ