Հայաստանը ԱՄՆ-ի հիմնական դաշնակից և Գերմանիայի աղմկոտ հոդվածը հայերի մասին. Ինչ է կատարվում Հայաստանում

Հայաստանը ԱՄՆ-ի հիմնական դաշնակից և Գերմանիայի աղմկոտ հոդվածը հայերի մասին. Ինչ է կատարվում Հայաստանում
375 2021/05/11

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի հավաստմամբ՝ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։

Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարի թեկնածուն հայտարարել է Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի գրավոր հարցմանն ի պատասխան։

Այդ փաստաթղթում հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հարցրել է Լեռնային Ղարաբաղի հարցում ամերիկյան նոր կառավարության դիրքորոշման մասին։ «Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով,

Լեռնային Ղարաբաղում և դրա հարակից շրջաններում մարդասիրական ճգնաժամով», – գրել է Բլինքենը՝ խոստանալով պաշտոնը ստանձնելու դեպքում աշխատել Կոնգրեսի, USAID-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ` հոգալու տարածաշրջանում մարդասիրական կարիքները:

Մեկնաբանություններ