Հայերի հետ բախումից հետո ադրբեջանցիները փախել են. Տեսանյութ 18+

Հայերի հետ բախումից հետո ադրբեջանցիները փախել են. Տեսանյութ 18+
482 2020/07/22

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով:

Ադրբեջանցիները շատ չեն եղել, մոտ 30 հոգի, որոնք ակցիայի կեսից հեռացել են: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել բախումը: 

Այս մասին տեղեկանում ենք Վրույր Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումից, ով Հորիզոն հեռուստաընկերության ներկայացուցիչ է:

Ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների մեքենաների վրա, հարվածել: Հայերի արձագանքը համարժեք է եղել. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրանց դրոշը հատակին, իրանցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Մեկնաբանություններ