Հայերն իրենց ունեցած միջոցներով անհնարինն են արել նաև Շուշիի մատույցներում . Կոնստանտին Սիվկովը մանրամասներ է հայտնել

Հայերն իրենց ունեցած միջոցներով անհնարինն են արել նաև Շուշիի մատույցներում . Կոնստանտին Սիվկովը մանրամասներ է հայտնել
3527 2021/01/01

Հրթ իռային և հրե տանային գիտությունների ռուսական ակադեմիայի (РАРАН) նախագահի՝ տեղեկատվական քաղաքականության գծով տեղակալ, ռազ մական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը պատմել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև:

— Արդյո՞ք Հայաստանն իր ունեցած միջոցներով եւ տեխնիկայով հնարավորություն ուներ հաղթելու այդ պատերազմում: — Ես կասեի՝ ստացվել է մար տական ոչ ոքի: Ռազմ ական հակամար տությունում Ադրբեջանին մասամբ է հաջողվել հասնել քաղաքական նպատակների. կարողացել է վերահսկողության տակ վերցնել միայն Հինգ շրջան (որոնց անցումը նրան նախատեսված էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում) և որոշ տարածքներ ԼՂ-ից:

Հայաստանը և ԼՂՀ-ն կարողացել են պահպանել ինքնիշխանությունը ու ղարաբաղյան տարածքի հիմնական մասը, չնայած կորցրել են վերահսկողությունը մյուս տարածքների հանդեպ: Այսինքն՝ Ադրբեջանը մասնակի է հասել իր նպատակին: Դա էլ մար տական ոչ ոքին է: Այդ պատճառով խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը հաղթել է, կոռեկտ չէ: Սակայն, հաշվի առնելով ադրբեջանական բանակի ուժի և միջոցների գերակայությունը, Թուրքիայի աջակցությունը, անհնար է չհիանալ հայ զինվորների տղամարդկությամբ: Այդ համատեքստում ադրբեջանցիների մասին նույնն ասել չի կարելի: Այն հանգամանքը, որ այդպիսի գերակայության պարագայում ադրբեջանական զոր քերը չեն կարողացել լիարժեք հաղթանակի հասնել, հիմք է տալիս խոսելու, ամեն դեպքում, Ադրբեջանի ռազ մական պար տության և ԼՂ-ի բանակի հաջողության մասին:

—Ինչո՞ւ են այդ դեպքում Հայաստանում բացասական ռեակցիա արտահայտում պատերազմի արդյունքների Մասին: — Քանի որ Հայաստանում նրանք, ովքեր վազում են հրապարակներում, կամ խենթ են, կամ քաղաքական խորամանկներ: Նրանց պետք է ճակատ ուղարկեին, այդ դեպքում կհասկանային, դա ինչ է:

Ընդ որում՝ Փաշինյանն այս պատերազմի հայտնի մեղա վորներից է: Նա է հրահ րել, երբ իր գործողություններով, ըստ երևույթին, տա պալել է բանակցությունները տարածքների հանձնման վերաբերյալ: Մինչդեռ ձեռք բերված պայմանավորվածությունները ենթադրել են վերադարձնել ավանդաբար ադրբեջանցիներով բնակեցված տարածքները, պահպանել Լեռնային Ղարաբաղը:

Իր տարածքներն ամբողջությամբ վերականգնելու խնդիրն Ալիևը չի կատարել: Բայց դա այն փոխզիջումն էր, որով բոլորը որոշակի բավարարված են: Փաշինյանը, արտահայտելով հայ բնակչության առավել արմատական, հիմնականում՝ ազգայնական հատվածի տեսակետները, չէր ուզում ոչինչ հանձնել: Բանակցություններն ընդհատվել են: Այս հակամար տությունում 2 կողմն էլ մեծ կոր ուստներ են կրել: Ադրբեջանական հասարակությունն առավել զգայուն է կորուստների հանդեպ, քան՝ հայկականը:

Ալիևը լավ է հասկանում, որ սա կես հաղթանակ, կես պարտություն է: Այդ պատճառով Ալիևն այժմ խստորեն պահելու է թրքամետ գիծը, և Ադրբեջանը դառնալու է Ռուսաստանին թշնամի երկիր:

— Ինչպե՞ս է դա արտահայտվում: Նախ՝ Ալիևը սկսել է բացահայտ ստել, թե թուրք զինծառայողները շփման գծում են տեղակայվելու: Երկրորդ՝ նա համաձայնել է ռուս խաղաղապահներին. սա նույնպես նշան է, որ նա այլևս չի կարողացել պատերազմը շարունակել: Կան բազմաթիվ տեղեկություններ, որոնք փաստում են ադրբեջանական կողմի մեծ կորուս տները:

Ադրբեջանին և Ալիևին ոգևորելու համար Ռուսաստանում հայտարարում են, թե Հայաստանը պարտվել է, իսկ Ադրբեջանը՝ հաղթել: Հայաստանի հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է կատարվում ԼՂ-ում՝ չգիտակցելով իր հաղթանակը՝ բող ոքի ցույցեր անելով: Հայաստանի և ԼՂ-ի զին ված ուժերի ընդհանուր պոտենցիալը 5 անգամ զիջում է Ադրբեջանին: Ադրբեջանցիները երկու ուղղությամբ են հար ձակում ձեռնարկել: Նման առավելության պարագայում, կրելով հսկայական կորուստներ, յոթ օրում ընդամենը մի քանի կիլոմետր են առաջ շարժվել:

Բա խվելով լեռնային տեղանքին՝ չեն կարողացել շարունակել: Այդ պատճառով մեկ շաբաթ հետո վերադասավորել են ուժերը՝ կենտրոնանալով միայն հարավ-արևելյան ուղղության վրա՝ իրենց գերազանցությունը 10-12 անգամ մեծացնելով: Այդպիսի գերազանցությամբ ադրբեջանցիները 3 օր պայ քարել են Շուշիի համար: Ադրբեջանցիներն ունեին մեծ քանակությամբ համազա րկային կր ակի ռեա կտիվ համակարգեր և 50-90 կմ հեռահ արությամբ հրե տանի, մինչդեռ հայկական հրե տանին ընդամենը 15-20 կմ-անոց է:

Ադրբեջանցիներն ունեին 50-70 անօդաչու, որոնք հրե տանու նշանառում էին իրականացնում: Հայերն անօդաչուներ չունեին: Կիրառում էին հրե տանային հետախու զության պարագույն համակարգեր: Ադրբեջանցիները կարողացել են իրականացնել խորը կրա կային հար վածներ, իսկ հայերը պատասխանել չեն կարողացել: Բայց հայերը կարողացել են ոչն չացնել ադրբեջանական զինուժի անօդաչուների մեծ մասը:

Ադրբեջանցիներն ունեին ժամանակակից T-90 տեսակի 100 տ անկ, Հայաստանը՝ 1-ը: Մյուսները T-72-ներ են: Ընդհանուր առմամբ՝ հայերն ունեին 200 տա նկ, ադրբեջանցիները՝ 444: Հայ հրամանատարներն ու զինվորներն այս պարագայում հերոսական պա յքար են մղել: Ադրբեջանի կողմից կիրառվել են նաև ահաբ եկիչներ, որոնց Թուրքիան է տեղափոխել Սիրիայից: Նրանց մի մասին հայերը նույնպես ոչնչ ացրել են:

Հայերն իրենց ունեցած միջոցներով անհնարինն են արել նաև Շուշիի մատույցներում: Յուրահատուկ իրավիճակ է, որն, իմ կարծիքով, դեռ հիմնովին պետք է ուսումնասիրվի ռազ մական գիտության տեսակետից: — Ի՞նչ խոսքեր կհղեիք այն հայերին, ովքեր չեն կիսում Ձեր տեսակետները:

— Նրանք իրենց տաք տներում նստած՝ պահանջում են, որ մյուսները մեկնեն ռազ մաճակատ: Համաձայնությունը չեղարկելու նրանց պահանջը պատերազմի սկիզբ է: Անհնար է նրանց հակառակում համոզել: Նրանց պետք է պարզապես հավաքել, ինքնաձի գեր տալ, ուղարկել ռազ մաճակատ՝ ադրբեջանական ռում բերի տակ: Նրանք, ովքեր կռ վել են, երջանիկ են, որ պատերազմն ավարտվել է: Նրանք հասկանում են, թե դա ինչ է: Դա ամբողջ հայ ժողովրդի հաղթանակն է:

Մեկնաբանություններ