Հետաքրքիր է, պաշտպանության նախшրարը և ԳՇ պետը նախшպես տեղյակ եղե՞լ են, թե ինչ է արել իրենց տաղանդավոր «վարչապետը»՝ պատերազմի ամենաթեժ և բախտորոշ փուլում. Զաքարյան

Հետաքրքիր է, պաշտպանության նախшրարը և ԳՇ պետը նախшպես տեղյակ եղե՞լ են, թե ինչ է արել իրենց տաղանդավոր «վարչապետը»՝ պատերազմի ամենաթեժ և բախտորոշ փուլում. Զաքարյան
339 2021/03/17

Պարոնայք գեներալներ և սպաներ,

ա) Ասե՛ք խնդրեմ, եթե Նիկոլ անունով մի սովորшկան ավանտյուրիստ լրագրող, պшտերшզմի 25-րդ օրը, զորքերը համալրելու այսքան «հեշտ» ձև էր գտնելու, էլ ինչո՞ւ էինք տարիներով այդքան զինկոմիսարիատներ պահում, զորահավաքային պլաններ կազմում, կցագրումներ անում, ուսումնավարժական հավաքներ անցկացնում, ակտիվ պահեստազոր ձևավորում, կոչումներ բաժանում և այլն։

բ) Հետաքրքիր է, պաշտպանության նախարարը և ԳՇ պետը նախապես տեղյակ եղե՞լ են, որ իրենց տաղանդավոր «վարչապետը»՝ պատերազմի ամենաթեժ և բախտորոշ փուլում, նման հիմար նախաձեռնությամբ է հանդես գալու։

գ) Ձեզանից որևէ մեկը փորձե՞լ է բացատրել խելացնոր կապիտուլյանտին, որ այդկերպ նա ամբողջովին կազմալուծելու է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամասերը համալրող զինապարտների հավաքագրման աշխատանքները:

դ) Գոնե հիմա հարցրե՞լ եք նրան, թե ի՞նչ է նշանակում «ընտրել հրամանատար»։ Ո՞նց էին անելու, բա՞ց, թե՞ փակ քվեարկությամբ։

ե) Նիկոլի այս հիմարությանն արձագանքեցին բնականաբար միայն մարզպետները և որոշ համայնքապետեր։ Սա ֆեյսբուքում համազգեստով նկարվելու և պատերազմի թիկունքում թաքնվելու լավ առիթ էր նրանց համար։ Կարո՞ղ եք գոնե մեկ ջոկատի մարտական ուղի նկարագրել, որը Նիկոլի կոչով է ձևավորվել, և 2020թ. հոկտեմբերի 21-ից հետո մասնակցել է իրական մարտական գործողությունների։

Արտակ Զաքարյան

Մեկնաբանություններ