ՀՀ քաղաքացիները կարող են բերման ենթարկվե՞լ ադրբեջանական բաժիններ, եթե ավտոմեքենան փչանա ու կանգնեն այն նորոգելու համար

ՀՀ քաղաքացիները կարող են բերման ենթարկվե՞լ ադրբեջանական բաժիններ, եթե ավտոմեքենան փչանա ու կանգնեն այն նորոգելու համար
347 2021/01/12

Ի՞նչ կլինի եթե, ՀՀ քաղաքացու վարած ավտոմեքենան վթարի ենթարկվի Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածում, որտեղով խորհուրդ է տրվում արագ անցնել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հարց բարձրացրեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Խոսքը վերաբերում է այն հատվածին, որը GPS-ով անցել է Ադրբեջանին, որտեղ թշնամական երկիրն արդեն հասցրել է նույնիսկ ցուցանակ տեղադրել:

«Ի՞նչ օրենսդրություն է կիրառվելու, եթե օրինակ պատահարը տեղի ունենա հայկական ու ադրբեջանական ավտոմեքենաների միջև, ի՞նչ կլինի, եթե հանցագործություն տեղի ունենա, կամ օրինակ մեքենան անսարք է ու պետք է վարորդը կանգնի ու նորոգի այն: Եթե դա համարում ենք Ադրբեջանի տարածք, պետք է Ադրբեջանի քննչական մարմինները գան ՀՀ քաղաքացու նկատմամբ քննչական գործողություններ իրականացնեն կամ այլ վարույթներ իրականացնե՞ն, մի հատ էլ ենթարկեն բերման իրենց բաժիննե՞ր: Այս հարցերը կարգավորված չեն»,-ասաց նա:

Թաթոյանը նաև խոսեց սահմանին կանգնած մեր զինվորների մասին՝ հայտարարելով, որ նրանք հերոսական ծառայություն են իրականացնում: Նա դրվատանքի խոսքեր ասաց նաև ռուս զինվորների մասին:

Մեկնաբանություններ