Հրապարակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի քաղաքական կտակը

Հրապարակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի քաղաքական կտակը
226 2021/04/01

Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնությունը հրապարակել է նրա քաղաքական կտակը, որը գրվել է 2020-ի նոյեմբերի 10-ին։

Կտակում նշվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբեք: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերի և թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը:

Ես հնարավորություն եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին ՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար:

Դուք բոլորդ լավ գիտեք, ես մի հասարակ սպա եմ, ով ազնվորեն իր պարտքը տվեց ռազմաճակատում և այժմ էլ շարունակում եմ պարտքս տալ մեր Հայրենիքին։  Ես չեմ հետապնդում քաղաքական կամ անձնական որևէ նպատակ: Ես նաև կոչ եմ անում բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են ցանկացած նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից»։

Մեկնաբանություններ