ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ինքնաձիգից կրակոցներ են արձակել Lexus-ի ուղղությամբ. սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» եղբայրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ինքնաձիգից կրակոցներ են արձակել Lexus-ի ուղղությամբ. սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» եղբայրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5762 2021/05/31

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Վիշյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել են մի քանի կրակոցներ։ Մանրամասները՝ քիչ ուշ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝

Մեկնաբանություններ