Ի՞նչ անել, եթե ցանկանում ենք, որ ամենայն հայոց դավաճան - հրեշը օր առաջ չքվի մեր «աղբյուրի գլխից».Ռուբեն Մելիքյան

Ի՞նչ անել, եթե ցանկանում ենք, որ ամենայն հայոց դավաճան - հրեշը օր առաջ չքվի մեր «աղբյուրի գլխից».Ռուբեն Մելիքյան
1227 2021/01/03

Ռուբեն Մելիքյանն իր ՖԲ էջում գրել է.

«Եթե ցանկանում ենք, որ գերագույն գլխավոր ստահակ, ամենայն հայոց դավաճան - հրեշը օր առաջ չքվի մեր «աղբյուրի գլխից»՝ իր մինյոններով հանդերձ, ապա յուրաքանչյուրս պետք է.

1) ազնիվ լինենք մեզ հետ ու հասկանանք՝ ինչ աստիճանի զոհողությունների ենք պատրաստ դրա համար (ժամանակի, «կոնֆորտ զոնայի», աշխատանքի կորուստ, նյութական ծախս, ձերբակալություն, ծեծվելու վտանգ և այլն)

2) որոշենք, թե ու՛մ ենք վստահում լինել մեր «բողոքի առաջնորդը» կամ ստանձնենք «բողոքի առաջնորդությունը»

3) «բողոքի առաջնորդի» համակարգմամբ՝ պլանավորենք և իրականացնենք բողոքի գործողություններ։

Միևնույն ժամանակ, պետք է՝

1) մասնակից Չդառնալ հրեշի կողմից անընդհատ հրապարակ նետվող «արհեստական օրակարգերի» քննարկմանը. ճշմարիտ ուղուց պետք չէ շեղվել ու ռեսուրսներ վատնել

2) Չմտնել ջլատող բանավեճերի մեջ հրեշի հեռացման ուղղությամբ ջանքեր գործադրող այլ խմբերի հետ. հիմա կարևոր է ընդհանուր նպատակը՝ ազգադավ հրեշի հեռացումը, իսկ մնացածը երկրորդական է, մնացածի ժամանակը հետոն է

3) Չվհատվել. վհատվելը երբեք չի օգնել որևէ խնդրի լուծմանը։

Վե՛րջ տանք «ախ ու վախին» և վերջապես լուծենք մեր ազգային խնդիրը։ Կրկնում եմ՝ ԱԶԳԱՅԻՆ խնդիրը, այլ ոչ թե քաղաքական»։

Մեկնաբանություններ