Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները. Իշխան Սաղաթելյանը ոստիկանությունից դուրս եկավ

Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները. Իշխան Սաղաթելյանը ոստիկանությունից դուրս եկավ
1087 2020/12/25

Արդեն ավանդույթ է դարձել, ամեն մի ելույթից հետո ինչ-որ մի իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու, Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այս անգամ գործը վերաբերում էր ՀՔԾ-ին դիմած իմ ելույթին։ Որևէ պարզաբանում ու բացատրություն չեմ տվել, քանի որ կարծում եմ, որ դրա անհրաժաշտությունը չկա։ Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները, սա հայրենիքի փրկության պայքար է, և այսպիսի մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր հրավիրել էին հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Մեկնաբանություններ