Ինչ ինքնաթիռներ երեկ հայտնվեցին Երևանի երկնքում ու ինչ նպատակով էր դրանց թռիչքը. «Հրապարակ»

Ինչ ինքնաթիռներ երեկ հայտնվեցին Երևանի երկնքում ու ինչ նպատակով էր դրանց թռիչքը. «Հրապարակ»
1178 2021/02/26

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կեսօրից հետո Երևանի օդում ինքնաթիռներ երևացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։

Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով և թևերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։

Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու նրանց թվում է նաև ԶՈՒ ավիացիայի պետը, ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ