Ինչպես ճիշտ և գեղեցիկ աճեցնել Զատիկի համար նախատեսված ցորենը (Լուսանկարներ)

Ինչպես ճիշտ և գեղեցիկ աճեցնել Զատիկի համար նախատեսված ցորենը (Լուսանկարներ)
296 2021/03/08

Աճեցված ցորենը ոչ միայն գեղեցիկ դեկորացիա է Զատիկի սեղանի համար, այլև գարնանային յուրօրինակ  շունչ է հաղորդում միջավայրին։

Ցորեն աճեցնելու համար մեզ անհրաժեշտ է.

• Ցորենի չմշակված հատիկ

• Հող

• Տարա, որի խորությունը չպետք է 5սմ-ից քիչ լինի

• Թղթե անձեռոցիկներ և սննդային պոլիէթիլեն:

Աճեցնելու եղանակը

Ցորենը շարում ենք տարայի մեջ ու ջրում սենյակային ջերմաստիճանի ջրով այնպես, որ այն ծածկվի 1-2սմ-ով: Այսպես ցորենը պետք է մնա մի քանի օր (ոչնչով պետք չէ ծածկել): Այդ ընթացքում ցորենը թել է տալիս: Այդ ժամանակ ցորենի հատիկները լցնում ենք թաց անձեռոցիկի վրա և ծածկում սննդային պոլիէթիլենով կամ անձեռոցիկով:

Թողնում ենք ցորենն այդպես մնա մի քանի օր, մինչև 1-2սմ երկարությամբ ծլերի հայտնվելը: Ողջ ընթացքում պետք է ուշադրություն դարձնել անհրաժեշտ խոնավությանը` մշտապես թրջելով ցորենը, որպեսզի անձեռոցիկը չչորանա:

Այնուհետև զամբյուղի կամ այլ տարայի մեջ հող ենք լցնում, որի հաստությունը չպետք է 3սմ-ից քիչ լինի: Ապահովության համար հողի տակ կարող ենք պոլիէթիլեն դնել, որպեսզի ջուրը կամ հողը չթափի զամբյուղի անցքերից: Հողը հավասարեցնում ենք, թրջում, ինչից հետո հավասար և հաստ շերտով լցնում ենք ցորենը:

Այս ամենը ծածկում ենք անձեռոցիկով, թրջում ու փակում պոլիէթիլենով (պոլիէթիլենի թաղանթի վրա մի քանի անցք ենք անում, որպեսզի օդը կարողանա ներթափանցել):

Թողնում ենք այդպես մնա մի քանի օր՝ այդ ընթացքում պարբերաբար ջրելով ցորենը, ապա հանում պոլիէթիլենը, որպեսզի ցորենը բորբոսով չպատվի:

Հետագայում շարունակում ենք ջրել ծիլերն ու աճացնում ցորենը ցանկալի բարձրության:

Ցանկության դեպքում ցորենը կարող ենք ձվերով կամ ծաղիկներով զարդարել, կտրել, ձև տալ և այլն:




 



 

Մեկնաբանություններ