Ինչպես է Պարետատունը դադարեցնում «Դվին»-ում ընթացող «Քանաքեռցի Տույի» դստեր հարսանիքը․Բացառիկ Կադրեր

Ինչպես է Պարետատունը դադարեցնում «Դվին»-ում ընթացող «Քանաքեռցի Տույի» դստեր հարսանիքը․Բացառիկ Կադրեր
650 2020/08/30

Irakanum.am-ն է գրում այս մասին ու նշում, որ կայքին հայտնի է դարձել, որ «Դվին» ռեստորանային համալիրում նախատեսված էր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) դստեր հարսանիքը։

Նշվում է, որ Արթուր Ղազարյանի դստեր հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 300 հոգի, ինչը խախտում է, քանի որ պարետի համապատասխան որոշմամբ թույլատրվում է մինչև 40 հոգանոց խնջույքներ։


Պայմանավորված այս հանգամանքով էլ պարետատան աշխատակիցները ոստիկանության ուղեկցությամբ այցելել են «Դվին» համալիր։

Ներկաներից մեկը պատմել է, որ ռեստորանից դուրս են հրավիրվել բոլոր հյուրերը, սկսվել է իրարանցում։
Չի բացառվում, որ կասեցվի նաեւ «Դվինի» գործունեությունը։

Կայքի տեղեկություններով քրեական հեղինակության դստեր հարսանիքին հրավիրված են եղել ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ովքեր ոստիկանների ներս մտնելուն պես արագ լքել են ռեստորանը։

Մեկնաբանություններ