Ինչպիսին է հիմա այն տղան, ով իր մազերով նվաճել էր ամբողջ աշխարհը

Ինչպիսին է հիմա այն տղան, ով իր մազերով նվաճել էր ամբողջ աշխարհը
507 2020/08/31

Ծանոթացեք, սա Ջունիոր անունով փոքրիկն է: Այս զարմանալի երեխան ծնվել է աներևակայելի խիտ մազերով: Նրա մայրը ՝ Չելսի Նունը, ասում է, որ բժիշկները, տեսնելով երեխայի մազերը, պնդում էին, որ շուտով դրանք կթափվեն, բայց դա տեղի չի ունեցել: 2 ամիս անց տղայի մազերը նույն կերպ աճեցին և ավելի խտացան:

Չելսին ասում է, որ նույնիսկ հանգիստ չէր կարող մտնել խանութ, քանի որ նրա երեխան անընդհատ շրջապատված էր մարդկանց ուշադրությամբ: «Նրանք գալիս էին և խնդրում շոշափել մազերը»:

Չնայած մայրիկի համար այդ ամենը մի փոքր վրդովեցուցիչ էր թվում, բայց երեխային բավականին դուր էր գալիս մարդկանց ուշադրությունը:

Չելսին վախենում էր կտրել երեխայի մազերը՝ համարելով դրանք յուրահատուկ, բայց 3 տարի անց նա այնուամենայնիվ ստիպված էր դա անել:

Դժբախտաբար, խտությունն անցավ, բայց տղան մնաց նույնքան քաղցր ու ուրախ, ինչպես նախկինում:

Մեկնաբանություններ