Ինձ այս ամբողջ ընթացքում հետաքրքրել է, թե ո՞ւր էին կորել ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կարկառուն «պախանները»։ Միայն մի խորհուրդ կտամ նրանց…Միքայել Միրիջանյան

Ինձ այս ամբողջ ընթացքում հետաքրքրել է, թե ո՞ւր էին կորել ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կարկառուն «պախանները»։ Միայն մի խորհուրդ կտամ նրանց…Միքայել Միրիջանյան
1342 2021/01/22

Միքայել Միրիջանյանն իր էջում գրել է.


«Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՆԻԿՈՎՍԿԻՆԵՐԸ
Ինձ այս ողջ ընթացքում հետաքրքրել է, թե որտե՞ղ էին կորել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կարկառուն «պախանները»։ Ինչո՞ւ ասպարեզ դուրս չէին գալիս, որ իրենց «խելամիտ և ազգասեր» կեցվածքով

17+ի վարկը և կշիռը բարձրացնեին՝ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Վարդան Այվազյանը, Աղվան Վարդանյանը, Կիրո Մանոյանն ու այլոք։ Դե, կարկառուններից շատերն են փախած, նրանց բացակայությունը համարում եմ հարգելի։ Սակայն ո՞ւր էին հանրապետական խոշորեղջերավորներն ու ինչո՞ւ էին պшյ քարի

ամբողջ լուծը թողել մանրապճեղ-մանրադրամների վրա, որ սրանք էլ անտաղանդ ձևով տանուլ տային հեղաշրջման հաջող սկսած գործընթացը։ Թե մտածում էին, որ տարիքները չի ներում, ուրեմն իրենցից շատ ավելի տարեց-զառամյալն է հարթակում սուր ճոճում, թե կարծում էին՝ խելքները չի հասնում, իրենցից ավելի դատարկներն են

բարձրախոսով տհասություններ դուրս տալիս, թե մտածում էին, որ իրենց ներկայությամբ ժողովրդին չգազազացնեն՝ ժողովուրդը առանց իրենց էլ նողկում է այդ բո ղոքավոր ստահակ-թш լանչիներից։ Հավանաբար Շահ Աբասի օրինակով բեղ-մորուք էին կպցրել, շարֆ և գլխարկով ծածկվել ու խառնվել խու լիգшնների թափորին՝ դրանով թե՛ գլխաքանակ,

թե՛ վերահսկողություն ապահովելով ռոմանտիկ ցուցարարների շարքերում։ Միայն մեկ խորհուրդ կտամ. շատ մի՛ ծպտվեք, պարոնայք հանրապետական մտքի գիգանտներ, որովհետև հնարավոր է, որ ձեզ չճանաչեն Քոչարյանի թիկնապահներն ու մտցնեն մոտակա հասարակական զուգարան։ Իսկ թե ինչեր կարող են օրը ցերեկով կատարվել քաղաքի կենտրոնի զուգարանում՝ դուք ինձանից լավ գիտեք։ 21.01.2021թ.

Մեկնաբանություններ