Իրականում որտեղ են նկարվել Ալիևները

Իրականում որտեղ են նկարվել Ալիևները
180 2021/04/27

Տարածված նկարը կապ չունի Սոսու պուրակ արգելավայրի հետ։ Այս մասին «Ռադիոլուրին» տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը։

«Այդ տարածքը Ծավ գետի հովտով շարունակվող, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, շարունակությունն է, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության սահմաններում»,- ասել է Արման Մկրտչյանը։

Համացանցում լուսանկար էր տարածվել, և նշվում էր, որ Ադրբեջանի նախագահն իր ընտանիքով Սոսիների պուրակում է։


 

Մեկնաբանություններ