Իրականում ով է հայերին սպանելու կոչեր անող ադրբեջանցին. Ուշագրավ մանրամասներ. ՖՈՏՈ

Իրականում ով է հայերին սպանելու կոչեր անող ադրբեջանցին. Ուշագրավ մանրամասներ. ՖՈՏՈ
596 2020/07/26

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ադրբեջանի զինված ուժերի նախկին սպա, ավագ լեյտենանտ Կամիլ Իբադետ օղլի Մուսավին խոստովանում է, որ ինքն է կազմակերպել Մոսկվայում հայերի դեմ հարձակումները:

iPress.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կամիլ Իբադետ օղլի Մուսավինի մասին: Պարզվում է` Ադրբեջանի ԶՈՒ նախկին սպան ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի մտերիմ ընկերն է, և հովանավորվում է ինչպես Սաֆարովի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի կողմից:

Մասնավորապես վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և հարակից քաղաքներում ադրբեջանցիների կողմից տեղի ունեցող խուլիգանությունները  հայերի նկատմամաբ, Մուսավինի միջոցով հրահրել է Ռամիլ Սաֆարովը: Վերջինս ուղորդում է ադրբեջանցիներին` ամենուր սպանել և ճնշել հայերին:

Ավելին` մեզ հայտնի դարձավ նաև, որ Կամիլ Իբադետ օղլի Մուսավին Ապրիլյան Քառօրյա պատերազմի մասնակից է, որի ժամանակ բեկորային վնասվածքներից զրկվել է մեկ աչքից և մեկ ոտքից:

iPress.am

Մեկնաբանություններ