Իրանի Պաշտպանության նախարարը զգուշացրել է Հայաստանին ու Ադրբեջանին

Իրանի Պաշտպանության նախարարը զգուշացրել է Հայաստանին ու Ադրբեջանին
715 2020/10/06

Իրանի տարածքի վրա կրակն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Խաթամին՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտուց Իրանի տարածքի վրա կրակոցների մասին:

Իրանցի նախարարն ասել է, որ Թեհրանը համապատասխան միջոցառումներ կձեռնարկի, եթե կրակն իր տարածքի վրա չդադարի: Այս մասին գրում է IRNA-ն:

Խաթամին զգուշացրել է՝ եթե նույնիսկ այդ կրակը կրում է պատահական բնույթ, դա անընդունելի է:

«Մենք հույս ունենք, որ այս զգուշացումները կընդունվեն մեր հարևանների կողմից, ովքեր հակամարտության մեջ են միմյանց հետ, քանի որ Իրանի քաղաքացիների անվտանգությունը կարևոր հարց է»,-հավելել է նա:

Մեկնաբանություններ