Իրանին ուղղված հզոր «մեսիջ». հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են սաուդյան կործանիչները Մերձավոր Արևելքում ուղեկցում ամերիկյան B-52 ռմբակոծիչներին

Իրանին ուղղված հզոր «մեսիջ». հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են սաուդյան կործանիչները Մերձավոր Արևելքում ուղեկցում ամերիկյան B-52 ռմբակոծիչներին
540 2020/12/12

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սաուդյան կործանիչները ուղեկցել են թագավորության օդային տարածքով անցնող B-52 ամերիկյան ռմբակոծիչներին, գրում է Al Masdar News-ը՝ նկատելով, որ սա Իրանի հետ տարածաշրջանայաին լարվածության ֆոնին՝ Թեհրանին ուղղված հզոր «մեսիջ» է:

Պաշտպանության նախարարության պաշտոնական էջը Twitter-ում սաուդյան կործանիչների թռիչքից տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ի երկու ռազմավարական ռմբակոծիչներ ամերիկյան ռազմակայանից ժամանել են Մերձավոր Արևելք։

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն իր տարածած հաղորդագրության մեջ հաստատել է, որ երկու ռմբակոծիչներ վերջին երկու ամսվա ընթացքում իրենց պատասխանատվության գոտում թռչել են «տարածաշրջանային գործընկերների» ինքնաթիռների ուղեկցությամբ:

Այդ կապակցությամբ The New York Times թերթը մեջբերել է Պենտագոնի պաշտոնшտար անձանց խոսքերն այն մասին, որ երկու ռմբակոծիչները, որոնք կարող էին միջուկային ռումբեր կրել, հինգշաբթի լքել են Լուիզիանայի Բարքսդեյլ ավիաբազան և Մերձավոր Արևելքում առաքելություն են իրականացրել, իսկ հետո վերադարձել են իրենց բազա:

Աղբյուրները պնդել են, որ «առաքելությունը տևել է 36 ժամ, որոնց ընթացքում երկու ռմբակոծիչներն անցել են Ատլանտյան օվկիանոսն ու Եվրոպան, այնուհետև անցել են Արաբական թերակղզու և Պարսից ծոցի վրայով, որտեղ շրջապտույտ են կատարել Կատարի մերձակայքում՝ Իրանի ափերից անվտանգ հեռավորություն պահպանելով»։

Պաշտոնական անձանց խոսքով՝ «առաքելությունը հստակ հաղորդագրություն էր Իրանին, որպեսզի վերջինս զերծ մնա ԱՄՆ-ի և տարածաշրջանում կոալիցիոն ուժերի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություններից»։

#فيديو_الدفاع
المقاتلات السعودية ترافق القاذفات الأمريكية الإستراتيجية (بي-٥۲) أثناء عبورها أجواء #المملكة_العربية_السعودية. pic.twitter.com/NbHKIFMody

— وزارة الدفاع

Մեկնաբանություններ