Իրենք ընտրել են ԲՀԿ խմբակցությունը թուլացնելու այս ստոր ճանապարհը․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Իրենք ընտրել են ԲՀԿ խմբակցությունը թուլացնելու այս ստոր ճանապարհը․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
182 2020/07/31
Ես խմբակցության բոլոր նիստերին մասնակցել եմ և չի եղել մի այնպիսի նիստ, որոշում, որ Բագրատյանը դեմ արտահայտվի խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը, ընդհակառակը՝ առաջին կողմ քվեարկողներից մեկը, որպես կանոն, միշտ ինքն էր լինում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։ Պատգամավորը հիմնավոր չի համարում խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանի պատճառաբանությունը, թե «տևական ժամանակ է իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել է իր անհամաձայնությունն ու առարկությունները»:

Մեկնաբանություններ