Իսկանդերը կիրառվել է, այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք հետ չենք բերել. Մովսես Հակոբյանը բացահայտում է՝ որտե՞ղ է կիրառվել իսկանդերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսկանդերը կիրառվել է, այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք հետ չենք բերել. Մովսես Հակոբյանը բացահայտում է՝ որտե՞ղ է կիրառվել իսկանդերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
303 2021/03/23

Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբյանը. «Կրած վնասների մասին տեղեկություն կարող է տրամադրել միայն հակառակորդը»,-հավելեց նա:

Հակոբյանի խոսքերով, հեռվից կիրառման տարածքը լավ տեսանելի չէ, բացի դրանից կիրառման օրը եղել է ամպամած, դա ևս ազդում է տեսանելիության վրա. «Ամենակարևորը պայթյունների կրած վնասն է, որը կարող է ասել միայն հակառակորդը, եթե մենք այդ տարածքները հետո ետ չենք վերցրել:

Այն տարածքը, որտեղ կիրառվել է, մենք ետ չենք վերցրել:

Արդյունքների մասին վարչապետին կարող էր ասել միայն Ադրբեջանը: Պետք է հակառակորդի հետ փոխգործակցես տվյալներ տալու համար: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը երբեք մեզ այդպիսի տվյալներ չի տա»,-ասաց նա:

Մեկնաբանություններ