Ջաբրայիլում զոհված 19-ամյա Արտավազդը կրակների միջով հաց է հասցրել խրամատում կռվող իր եղբայրներին

Ջաբրայիլում զոհված 19-ամյա Արտավազդը կրակների միջով հաց է հասցրել խրամատում կռվող իր եղբայրներին
1521 2021/02/26

Լրագրող Անի Քոչարն իր «Անուն առ անուն» խորագրի շրջանակում ներկայացրել է հերթական հերոսին։

Արտավազդ Ոսկանի Ասատրյան։ Ծնվել է 2001թ հունիսի 8-ին, Երևանում։ 2007-2016թթ. սովորել է Երևանի Մ․Մանուշյանի անվ. թիվ 48 միջն․ դպրոցում։ 2016-2019թթ․սովորել է Մ․ Հերացու անվան ավագ դպրոցում։

2019 թ ․ հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ (Արցախ՝ Մարտունի 2 զորամաս)։

Պատերազմի օրերին կրակների միջով հաց է հասցրել խրամատում կռվող իր եղբայրներին։

Արտավազդը եղբոր հետ նույն զորամասում էր ծառայում։

Հոկտեմբերի 5-ին տեղափոխում են Հադրութ, ապա Ֆիզուլի, Ջաբրայիլ:

Հոկտեմբերի 6-ին ծանր վիրավորում է ստանում դիպուկահարի կրակոցից և հոկտեմբերի 7-ին՝ զոհվում:

Մեկնաբանություններ