Կառավարությունը պետք է խոստովանի, որ հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան՝ երկու տարի առաջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Կառավարությունը պետք է խոստովանի, որ հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան՝ երկու տարի առաջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
115 2020/07/29

Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել` Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլ արժանի հակահարված տալով` բարելավել են իրենց դիրքերը, սա է կատարվել: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի դիմած սադրանքին:

Իսկ թե ինչպիսի դասեր քաղել, Քոչարյանն ասաց, որ առաջին հետևությունը այն է, որ պարզվեց Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չի, Ադրբեջանը խաղաղասեր չէ, Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության: «Մեր հանրությանը ինչպե՞ս էին կերակրում՝ ունենք կոնստրուկտիվ հակառակորդ, որի հետ բանակցում ենք, եթե չգնան խաղաղ կարգավորման, կդիմենք Ադրբեջանի ժողովրդին: Ի՞նչ մնաց այս երկու տարվա որդեգրած դիրքորոշումից, մի բան մնա՞ց, թե՞ չէ»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ նույնիսկ  91-94 թթ պատերազմի ժամանակ այսպիսի բախումներ Մոսկվայում կամ ԱՄՆ-ում երբեք չեն եղել: «Մենք պետք է ֆիքսենք երկու կարևոր փաստ, որ մենք ունենք այսօր ոչ միայն ռևանշի ձգտող Կառավարություն Ադրբեջանում, այլ նաև ռևանշի ձգտող ժողովուդ Ադրբեջանում, երբ այս երկու հանգամանքը միանում են, պատերաազմի վերսկսման վտանգը մեծ է լինում․ բանաձև՝ ժողովրդին դիմելու, հույսեր կապելու Ադրբեջանի Կառավարության կոնստրուկտիվիզմի հետ, չկա, ՀՀ Կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարել այս հարցի շուրջ և պետք է ընդունենք, որ ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ