Կցանկանայի՞ք, որ Սարգիս Գրիգորյանը մտնի ակտիվ քաղաքականություն

Կցանկանայի՞ք, որ Սարգիս Գրիգորյանը մտնի ակտիվ քաղաքականություն
633 2020/08/31

Սարգիս Գրիգորյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում և ավարտել այն 1996 թվականին։ Այնուհետև ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիա, որը կիսատ թողնելով՝ 1997 թվականին մեկնել է զինվորական ծառայության։ 2000-2001 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, այնուհետև մինչև 2005 թվականը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Էլբակյանի արվեստանոցում։

2001 թվականից Երևանի Խամաճիկների պետական և Էդգար Էլբակյանի անվան թատրոններում կերտել է մի շարք դերեր։ Սարգիս Գրիգորյանը խաղացել է մի շարք ստեղծագործություններում։ Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ» ստեղծագործությունում հանդես է եկել Կարասկոյի կերպարով, Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողով»-ում ներկայացել է որպես պատմիչ, «Ուշացած թռչուն»-ում հանդես է եկել Գոռի կերպարով, Նարեկ Դուրյանի «Օպերացիա Նեմերսիս» ստեղծագործությունում հանդես է եկել Թալեաթ փաշայի կերպարով, «Անմահների երկիրը» ներկայացումում հանդես է եկել Գարեգինի կերպարով և այլն: 2005 թվականից նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Հիմնականում հանդես է գալիս դրամատիկական ֆիլմերում, մարտաֆիլմերում և քրեական ժանրի ֆիլմերում։

Խաղացել է հետևյալ հեռուստասերիալներում՝ «Որոգայթ» (2007 թվական), «Ռուզանի սիրտը» (2008 թվական), «Ճակատագրի գերիները» (2008 թվական), «Լիալուսին» (2011 թվական), «Անծանոթը» (2012 թվական), «Հատուցում» (2013 թվական), «Դեպի վայրէջք», «Սահմանին» (2015 թվական), «Բախտաբեր» (2015 թվական) և այլն։

Նկարահանվել է նաև ֆիլմերում՝ «Ժառանգներ» (2010 թվական), «Երկրաշարժ» (2016 թվական), «Որոգայթ» (2015 թվական), «Իմ խաչը» (2019 թվական), «Վերադարձ» (2019 թվական), «Ա․Կ․Ա․» (2019 թվական) և այլն:

Վերջերս Սարգիս Գրիգորյանը հանդես եկավ մի քանի քաղաքական հայտարարություններով, որոնք բավականին բուռն ընդունվեցին հասարակության լայն շերտերի կողմից: Իսկ դուք կցանկանայի՞ք, որ Սարգիսը ակտիվ քաղաքականություն մտներ.

Մեկնաբանություններ