Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. ЗИЛ-ը կողաշրջվել է, BMW-ն բաժանվել է մի քանի մասերի. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ԼՐԱՑՎԱԾ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. ЗИЛ-ը կողաշրջվել է, BMW-ն բաժանվել է մի քանի մասերի. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ԼՐԱՑՎԱԾ
13039 2020/08/28

Վթարի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորի ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, ով BMW- ն ամբողջովին բաժանվել է մի քանի մասերի եւ մեքենայի տարբեր հատվածներ իրարից հեռու են շպրտվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ վթարի մեղավորը եղել է BMW- ի վարորդը, ով մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ մխրճվել իր թույլատրելի հատվածով երթեւեկող ZIL- ի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ եւ ZIL- ն էլ կողաշրջվել է: SHAMSHYAN.com- ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, որով ակնհայտ պարզ է դառնում, թե վարորդներից ում ավտոմեքենան է դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, BMW- ն վարել է Երեւան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 24-ամյա Սահակ Ղազանչյանը, ով տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր ՝ Սարի Թաղի բնակիչ ՝ 21-ամյա Ռոբերտ Կարապետյանը մարմնական վնասվածքներով եեղրղանն արմնական վնասվածքներով տեղրղանն արմնական վնասվածքներով տեղրափոխվեն արականը արմնական վնասվածքներով տեղրափոխվեն աարանանը Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ վիրավոր Ռ. Կարապետյանն աշխատում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում։ 

Մեկնաբանություններ