«Կոչ եմ անում Ադրբեջանին՝ անհապաղ ու առանց նախապայմանի ազատ արձակել գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց». Ժոզեֆ Սիգելե

«Կոչ եմ անում Ադրբեջանին՝ անհապաղ ու առանց նախապայմանի ազատ արձակել գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց». Ժոզեֆ Սիգելե
156 2021/02/26

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելի հայտարարությունը Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին, զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:

«Ես կոչ եմ անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց :

Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների : Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում , որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ.

Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մադատեն

Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում », - ընդգծված է եջբերված հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ