Կոմանդոսի մահվան կապակցությամբ ադրբեջանցիները խնջույքներ են կազմակերպել տարբեր երկրների մզկիթներում yerkir.am

Կոմանդոսի մահվան կապակցությամբ ադրբեջանցիները խնջույքներ են կազմակերպել տարբեր երկրների մզկիթներում yerkir.am
239 2021/04/02

Իրանի կրոնական շրջանակներում Infoteka 24-ի աղբյուրները  հայտնել են, որ ադրբեջանցիները Իրանի, Թուրքիայի, Իրաքի որոշ քաղաքներում և նույնիսկ Մոսկվայի մզկիթներում «խնջույքներով» են նշել լեգենդար հայ հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) մահը, որին նրանցից շատերը համարում էին իրենց «ողբերգության» գլխավոր մեղավորը։

Հիշեցնենք, որ Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ 1992 թվականին իրականացվել է «Հարսանիք լեռներում» գործողությունը՝ Շուշի քաղաքն ազատագրելու համար, որը փոխել է Արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքը:

Լեգենդար հրամանատարը կյանքից հեռացել է մարտի 31-ին՝ 82 տարեկան հասակում։

Թշնամու նման ուրախությունը փաստում է Կոմանդոսի հսկայական դերը ժամանակին նրանց ջախջախելու գործում։

Մեկնաբանություններ