Լսում Եմ Վարչապետի Խոսքը Ներաշխարհս Ալեկոծվում Է․ Նիկոլ, Դե Հիմա Պատասխանիր Ինձ՝ Շարքային Զոմբիիս, Նվաստ Պողոսիս..

Լսում Եմ Վարչապետի Խոսքը Ներաշխարհս Ալեկոծվում Է․ Նիկոլ, Դե Հիմա Պատասխանիր Ինձ՝ Շարքային Զոմբիիս, Նվաստ Պողոսիս..
436 2020/12/07

Լսում եմ վարչապետի խոսքը ներաշխարհս ալեկոծվում է․ Նիկոլ, դե հիմա պատասխանիր ինձ՝ շարքային զոմբիիս, նվաստ պողոսիս․ ինչու՞ չարեցիր, ո՞վ թույլ չտվեց․․ Լսում եմ վարչապետիս այսօրվա խոսքը ու չեմ կարողանում ընկալել…ներքնաշխարհս ալեկոծվում է, ըմբոստանում… նրա ասածները կուլ չեն գնում։ Հարգելի վարչապետ, դու արդարացիորեն պնդում ես, որ նախկինները 25 տարի զենք առնելու փեխարեն դղյակներ են կառուցել, կղզիներ են առել, համատարած կոռուպցիայի մեջ են թաղել երկիրը…ու մասամբ դրանով ես բացատրում մեր պարտությունը։ Նիկոլ, դե հիմա պատասխանիր ինձ՝ շարքային զոմբիիս, նվաստ պողոսիս, «հաղթած ու հպարտ» քաղաքացուդ, միամիտ լոռեցուս հասարակ հարցին՝

-Ինչու հետհեղափոխական երկուսուկես տարում չբռնեցիր, կուլակաթափ չարեցիր ու չպ ատժեցիր որևէ լուրջ գ ողի, պետական գանձարանի փողերով, սեփական ընտանիքի բարեկեցությունը ապահոված որևէ կարևոր պաշտոնյայի…

Չէ՞ որ քո թիկունքին համախմբված ողջ հայությունը, քեզ օժտել էր բացառիկ իրավունքներով ու գործիքներով։ Ինչու բռնել ու մի քանի ժամից բաց թողնելով, մսխեցիր մեր աննախադեպ համախմբման ու ժողովրդական սիրո, քեզ տրված հսկայական կապիտալը…ինչու չարդարացրեցիր «հպարտ քաղաքացիներիս» անսահման վստահությունը քո նկատմամ…

Կարծում ես հե՞շտ էմ գրում այս տողերը…ինչու՞ չպաշտպանեցիր քեզ սատարած պողոսներիս, մերժվածների հարձակումներից, նրանց լկտի ծաղր ու ծանակից, սպ ա ռն ալ իքներից…դրա փոխարեն փաթաթեցիր վերջիններին ամենափափուկ թավիշով…թույլ տվեցիր հայհոյել ընտանիքդ, ասել է թե վիրավորել քեզ սատարած նվա ստներիս…քո թավիշից երես առած մերժվածները անարգել մտան առաջնագիծ, մեր շարքերը բարոյալքելու, քեզ պատվազրկելու, ազերիներին դուխ տալու բացահայտ մտադրությամբ։ Ու հիմա չնկատելու տալով մեղքիդ բաժինը, անօգնական հայացքով նորից դիմում ես ժողովրդին, հասկացված լինելու սին հույսերով։

Հիշու՞մ ես քանի անգամ եմ խնդրել, ծնկաչոք աղաչել, մեծ ընկերոջ ու հավատարիմ զինակցի իրավունքով պահանջել չեղարկել քո անիմաստ թավիշը, ձեռքդ վերցնել ամենակոպիտ հղկաթուղթը, խարտոցը, մուրճը, կվալտը, բալգարկան…

Չ՞է որ քեզ դրա՛ համար էինք թագավոր կարգել…ինչու՞ չարեցիր, ո՞վ թույլ չտվեց, ու՞մ հետ «ագավոռկա» ունեիր։ Ցավոք, ոչ մեկիս չլսեցիր…աստիճանաբար կորցրեցիր վարկանիշդ ոչ միայն երկրիդ ներսում, այլև միջազգային հարթակներում։ Հիմա ունենք այն ինչ ունենք…խորը ափսոսանքով, անզորությունից չարտասվելու ջանքերով, ասեմ, որ ես ու իմ նմանները այսօր չենք միանա հրաժարականդ պահանջողների շարքերին, ոչ թե որ հիացած ենք քեզնով, այլ որովհետև զզվում ենք նախկիններից։

Հարգանքներով Սամվել Առաքելյան։

Սամվել Առաքելյանի Ֆեյսբոքյան էջից։

Մեկնաբանություններ