Մամ, իմ ընկերների դիերի վրա թուրքն է քայլում, ոնց չգնամ․ Պատերազմում զոհված Լևոն Մանուկյանի մայրը պատմում է իր որդու մասին. Տեսանյութ

Մամ, իմ ընկերների դիերի վրա թուրքն է քայլում, ոնց չգնամ․ Պատերազմում զոհված Լևոն Մանուկյանի մայրը պատմում է իր որդու մասին. Տեսանյութ
701 2021/03/19

Ես չեմ ապրում, ես պայքարում եմ ապրելու համար։ Այս մասին «Տիկ Տակ» հաղորդաշարի ընթացքում ասել է Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Լևոն Մանուկյանի մայրը՝ Նելլի Մանուկյանը։

Լևոն Մանուկյանը 2019 թվականի հունվարի 30-ին մեկնել է ժամկետային զինծառայության՝ Մատաղիս, իսկ 6 ամիս անց տեղափոխվել է Թալիշ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Լևոնը ժամկետային զինծառայող էր։

Նա մեկ նպատակ ուներ՝ հաղթել ու տուն դառնալ հաղթանակած։

Ցավոք, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Մատաղիսում նա զոհվեց։

Մանրամասն՝ տեսանյութում

Մեկնաբանություններ