«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Ֆերնանդինյոյի հետ

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Ֆերնանդինյոյի հետ
45 2021/06/29

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է կիսապաշտպան և թիմի ավագ Ֆերնանդինյոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին: 36-ամյա բրազիլացու հետ նոր համաձայնագիրը ստորագրվել է մրցաշրջանի համար և ուժի մեջ է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը:

Ֆերնանդինյոն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» 2013-ի ամռանը՝ Դոնեցկի «Շախտյորից»:

Ակումբի կազմում անցկացրած 350 խաղում նա ունի 24 գոլ և 30 գոլային փոխանցում: Անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայում բրազիլացին անցկացրել է 21 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում:

Մեկնաբանություններ