Մանկապարտեզի երեխաները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոց

Մանկապարտեզի երեխաները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոց
234 2021/06/10

Հունիսի 9-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Վայք քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Արփի Գ-ն, 4-ամյա Միքայել Բ-ն, 5-ամյա Նոյ Ա-ն, 4-ամյա Արշակ Ա-ն, 5-ամյա Սարգիս Ա-ն, 4-ամյա Մենուա Ս-ն, և 6-ամյա Կարեն Ե-ն։ Գիշերը, ժամը 2-ի սահմաններում նշված բուժմիավորում է տեղափոխվել նաև Վայք քաղաքի բնակիչ՝ 6-ամյա Վիկտորիա Ֆ-ն։ Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Վայք քաղաքի թիվ 3 մանկապարտեզի սաներն են, ովքեր մանկապարտեզում սնվելուց հետո վատացել են։ Մանկապարտեզ են ժամանել «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի» և «ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց Ձոր մասնաճյուղի» աշխատակիցները, որոնց կողմից նշված մանկապարտեզում կատարվել են նմուշառումներ: Փաստի առթիվ ոստիկանության Վայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանություններ