Մայրն ստիպված ցած է նետել իր երեխաներին այրվող բնակարանից. ՖՈՏՈ

Մայրն ստիպված ցած է նետել իր երեխաներին այրվող բնակարանից. ՖՈՏՈ
509 2020/09/04

Նովոսիբիրսկի 9 հարկանի շենքի բնակարաններից մեկի բնակիչներն առավոտ կանուխ հայտնվել են հրդեհի ճիրաններում:

Թեև ականատեսները հրշեջ ծառայություն են ահազանգել, սակայն մի քանի րոպե հապաղումն անգամ կարող էր կյանք արժենալ: Հրդեհվող բնակարանում մնացած մորն ու 2 մանկահասակ երեխաներին փրկել են ականատեսները:

Նրանք ծածկոցներ են պարզել, որոնց վրա մայրը 3-րդ հարկից նետել է իր երեխաներին:

Ընտանիքին հաջողվել է փրկել, ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով:

Մեկնաբանություններ